Play Video

Եթե նայես ֆոտոյի պատմության մեջ, մի հատ պիքսել ես էլի, մինչև հազար անգամ զում անեն, չես երևա։ Այնքան լավ բան կա արած, որ մի տեսակ ինչ-որ կարծիք ունենալը քո մասին, ինձ թվում է, շատ աբսուրդ է։ Երկու հարյուր տարվա պատմություն ունի ու հա նայում, նայում ես, այնքան շատ բան կա նայելու, այնքան շատ բան կա տեսնելու, այնքան տարբեր լուսանկարիչներ, տարբեր աշխարհահայացքներ, տարբեր ընկալումներ․․․

Շատ մեծ ու լայն է ֆոտոյի աշխարհը, դրա համար անվերջ պետք է նայել ու ոչ միայն ֆոտո, ինչքան կարող ենք լավ պատկերներ, որովհետև դրանք մեր ուղեղի մեջ նստում են։Թումոյի երեխեքին էլ եմ միշտ այդ ասում․ Ձեզ դժվար է զարմացնել, դուք այնքան բան եք տեսել՝ Ինստագրամ, Պինտերեստ, մի տեղ կինոյում մեկի վզից արյուն է պզում, պատերազմական ֆոտո էլ ձեզ ցույց տամ, մեկ է պատկեր եք ընկալելու, ոչ թե իրականություն, որովհետև դա ձեզ համար պատկեր է, ձեզ ծանոթ է, դուք տեսել եք դրանից։ Դժվար է, գնալով ավելի դժվար է մարդկանց զարմացնել, քանի որ մարդիկ գնալով ավելի շատ բան են տեսնում․․․ Զարմանալը այս կյանքի ամենահաճելի բաներից է:

Ֆոտոֆեստ. ժապավենից՝ թվանշային․ Արամ Կիրակոսյան

ՖՈՏՈՖԵՍՏ լուսանկարչական փառատոնի 2021թ. թողարկումը կրում է «ժապավենից՝ թվանշային» խորագիրը: Փառատոնի շրջանակում 10 լուսանկարիչ կիսվել են իրենց գործունեության գաղտնիքներով, գիտելիքներով ու հմտություններով, պատմել են ընթացիկ ծրագրերի և նշանակալի ստեղծագործությունների մասին։

Հեղինակներ՝ Զավեն Խաչիկյան, Արմեն Տեր-Մկրտչյան, Թորոս Խաչատրյան, Անդրանիկ Քեշիշյան, Նազիկ Արմենակյան, Դամիան Հովհաննիսյան, Ալեք Լևասգանի, Սուրեն Մանվելյան, Արամ Կիրակոսյան, Անի Գևորգյան

Ծրագրի համադրող՝ Վահե Բուդումյան

«Ֆոտոֆեստ» լուսանկարչական փառատոնը ՀայԱրտ մշակութային կենտրոնի նախագիծն է։

Դիտեք նաև՝

Search