Play Video
Ֆոտոֆեստ | Անի Գևորգյան

Լուսանկարչությունն ինձ համար միշտ գործիք է եղել դիրքորոշում հայտնելու, պատմություն պատմելու ու դրանով ինչ-որ բան լսելի դարձնելու համար: Մի փուլում ես սկսեցի ավելի շատ հետաքրքրվել մինիմալիստական լուսանկարչությամբ, ինձ ավելի շատ սկսեց դուր գալ տրամադրությունը պատկերելը, կերպարների ուսումնասիրությունը, որը ես փնտրում էի ոչ թե մարդկանց, այլ մեզ շրջապատող երկրաչափական պատկերների մեջ:

Բայց հետո տեղի ունեցավ մի իրադարձություն, որը շատ բան փոխեց իմ կյանքում որպես լուսանկարչի. սկսվեց 44-օրյա պատերազմը, և ես եկա այն մտքի, որ այն լուսանկարչությունը, որը հաճախ ինձ դուր էր գալիս` գեղարվեստական տարրերով, գուցե ինչ-որ առումով խաղաղ ժամանակվա շքեղություն է ու վերջին մոտավորապես 1 տարվա ընթացքում ինձ հետաքրքիր չի: Ես վերսկսեցի լրագրողական լուսանկարչությունը ու արդեն պատերազմից հետո սկսեցի իմ գործընկերների հետ այցելել զոհված զինծառայողների ընտանիքներին և լուսաբանել իրենց պատմությունները:

Նման նյութերը և լուսանկարներն անելը այդքան էլ հեշտ չի այն առումով, որ մենք` պատմությունները լուսաբանողներս, շատ հաճախ լուսանկարում ենք լուսանկարներ. բոլոր այն տներում, որտեղ կան զոհեր, ծնողները ստեղծում են մի անկյուն ու լուսանկարներով են պատում, ու երբ մենք պետք է նկարենք զոհվածին, երիտասարդին, մենք անվերջ ու անվերջ նկարում ենք նրանց լուսանկարները: Եվ շատ հաճախ ժպտացող ու ծիծաղող լուսանկարներ են հանդիպում, որոնք առաջին պահից շատ ծանր տպավորություն են թողնում. այդ կոնտրաստը` տեղի ունեցածի, իրականության ու լուսանկարում այդ ժպիտի, որը պահպանվում է ընտանիքում…

Ֆոտոֆեստ. ժապավենից՝ թվանշային․ Անի Գևորգյան

ՖՈՏՈՖԵՍՏ լուսանկարչական փառատոնի 2021թ. թողարկումը կրում է «ժապավենից՝ թվանշային» խորագիրը: Փառատոնի շրջանակում 10 լուսանկարիչ կիսվել են իրենց գործունեության գաղտնիքներով, գիտելիքներով ու հմտություններով, պատմել են ընթացիկ ծրագրերի և նշանակալի ստեղծագործությունների մասին։

Հեղինակներ՝ Զավեն Խաչիկյան, Արմեն Տեր-Մկրտչյան, Թորոս Խաչատրյան, Անդրանիկ Քեշիշյան, Նազիկ Արմենակյան, Դամիան Հովհաննիսյան, Ալեք Լևասգանի, Սուրեն Մանվելյան, Արամ Կիրակոսյան, Անի Գևորգյան

Ծրագրի համադրող՝ Վահե Բուդումյան

«Ֆոտոֆեստ» լուսանկարչական փառատոնը ՀայԱրտ մշակութային կենտրոնի նախագիծն է։

Դիտեք նաև՝

Search