Պատերազմական և հետպատերազմական լուսանկարչության մասին զրուցում են EVN Report-ի համակարգող խմբագիր Ռուբինա Մարկոսեանը և լուսանկարիչներ Նազիկ Արմենակյանն ու Անի Գևորգյանը։
- Պատերազմի լուսաբանում․ արդյո՞ք ստացվեց պատերազմի պատմությունը պատմել;
- Պատերազմական և հետպատերազմական լրագրության/լուսանկարչության տարբերությունը․ երբ աշխատում ես խորքային ու բազմաշերտ հետևանքների հետ;
- Պատերազմի անձնական փորձառությունը;
- Հետպատերազմական լուսանկարչություն․ մարդկային պատմությունները պատմելը օպերատիվություն չի պահանջում;
- Տարիների ընթացքում սովորում ես, թե ինչ պետք չէ լուսանկարել․ ինչպես պատմել զոհված զինծառայողների ընտանիքների պատմությունն առանց նրանց վնասելու;
- Նարատիվի կառուցում․ երբեմն անհրաժեշտ է թեմայի հետ երկար աշխատել;
- Զինվորների այրվածքների մասին լուսանկարների շարք․ ինչպե՞ս է մարդը հարաբերվում իր նկարի հետ;
- Տարբեր լուսանկարիչներ, տարբեր մոտեցումներ;
- Արդյո՞ք հենց կանայք պետք է լուսաբանեն պատերազմը։