Արվեստաբան, համադրող Արմեն Եսայանցը և թանգարանային կրթության մասնագետ Լիզա Շիրինյանը հեղինակային Artասովոր փոդքասթի տասնվեցերորդ թողարկման մեջ զրուցում են սոցիալիստական ռեալիզմի, խրուշյովյան ձնհալի և այդ շրջանի խորհրդանիշներից մեկի՝ Հովհաննես Զարդարյանի «Գարուն» կտավի մասին, և պատմում, թե ինչպես այն հայտնվեց «Բոջեք Հորսմեն» ամերիկյան անիմացիոն սերիալում։