Ինչպե՞ս ապրել դերասանի մասնագիտությամբ, ինչպե՞ս գոյատևել այս բարդ դաշտում և վայելել այն։
Մարի Ամիրխանյանի «Ինքնորոշում» հեղինակային շարքի այս հանդիպումը նվիրված է դերասանական վարպետությանը՝ մասնագիտություն, որն անհնարին է առանց ստեղծագործական մոտեցման, երբ կերպարանափոխությունը դառնում է կյանքի մի մաս, ապրելակերպ։ Սա արվեստի այն ճյուղերից է, երբ ընկալում և ճանաչում ես տարբեր երևույթների և մարդկային էության նրբագույն երանգներն այնպես, որ կարողանաս մարմնավորել դրանք․․․
Մասնագիտության ընտրությունը ժամանակակից մարդու առջև դրված կարևորագույն հարցերից մեկն է: «Ինքնորոշում» նախագիծը նվիրված է ժամանակակից մասնագիտություններին և նրանց հոգեբանական նրբություններին: