Play Video
Թատերական խաչմերուկ #7․ «Օֆլայն»

«Թատերական խաչմերուկ» հաղորդաշարի յոթերորդ թողարկումը նվիրված է «Օֆլայն» ներկայացմանը։ Զրուցում են Տաթև Ժաքյանը, Երևանի մնջախաղի պետական թատրոնի տնօրեն Մանվել Խաչատրյանը, ներկայացման ռեժիսոր Արսեն Խաչատրյանը և ներկայացման պրոդյուսեր Լիլիթ Մովսիսյանը:

«Օֆլայն» պսիխոդրաման այն մասին է, թե որքան ենք հեռացել օֆլայն կյանքից և, անդադար օնլայն լինելով, չենք նկատում ամենակարևորը. մենք կորցրել ենք իրար զգալու հատկությունը: Ներկայացման հերոսները փորձում են ցույց տալ՝ որքան վտանգավոր կարող է լինել անկենդան շփման քառակուսու մեջ հայտնվելն ու փնտրում են դեպի իրական կյանք և հույզեր տանող ելքեր:

Հեռուստաքննարկումների նկարահանումն իրականացվել է Գյումրու միջազգային թատերական փառատոնի շրջանակում՝ ապրիլի 24-ից մայիսի 10-ը։

Դիտեք նաև՝

Search