«Թատերական խաչմերուկ» հաղորդաշարի չորրորդ թողարկումը նվիրված է «Անուշ» ներկայացմանը։ Զրուցում են Տաթև Ժաքյանը և Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի արտիստներ Էդգար Քոչարյանը, Ալլա Դարբինյանը, Արման Սաքանյանը և Հերիքնազ Բաղդասարյանը:
Հովհաննես Թումանյանի «Անուշը» բեմադրվել է 2019 թվականին` գրողի 150-ամյա հոբելյանի առթիվ, ՀՀ ժողովրդական արտիստ, երջանկահիշատակ Վահե Շահվերդյանի կողմից: Ներկայացումը 2021 թվականին «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությանը մրցանակի է արժանացել «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում:
Հեռուստաքննարկումների նկարահանումն իրականացվել է Գյումրու միջազգային թատերական փառատոնի շրջանակում՝ ապրիլի 24-ից մայիսի 10-ը։