«Թատերական խաչմերուկ» հաղորդաշարի տասնչորսերորդ թողարկումը նվիրված է Վրթանես Փափազյանի «Ժայռ» ներկայացմանը` Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի մեկնաբանությամբ։ Զրուցում են Տաթև Ժաքյանը և թատրոնի արտիստներ Անդրանիկ Խաչատրյանը, Արթուր Կարապետյանը, Քրիստինե Սլոյանը և Արթուր Գաբրիելյանը:
Վրթանես Փափազյանի «Ժայռ» դրաման հայ կլասիկ դրամատուրգիայի այն սակավաթիվ երկերից է, որտեղ գեղարվեստական մեծ ուժով ու կրքոտությամբ բարձրացված են 19-րդ դարի վերջերին հայ աշխատավոր գյուղացուն հուզող հարցերը։ «Ժայռ» դրաման հողի աշխատավորի դառն վիճակի, անլուր ու տմարդի կեղեքումից ազատվելու նրա ճիգերի պատմությունն է։
Հեռուստաքննարկումների նկարահանումն իրականացվել է Գյումրու միջազգային թատերական փառատոնի շրջանակում՝ ապրիլի 24-ից մայիսի 10-ը։