Play Video

«Թատերական խաչմերուկ» հաղորդաշարի առաջին թողարկումը նվիրված է «Մեծ լռություն» ներկայացմանը։ Զրուցում են Տաթև Ժաքյանը և Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի արտիստներ Արտաշես Մխիթարյանը, Արմեն Բարսեղյանը, Մանե Մխոյանը և Լևոն Հախվերդյանը։

«Մեծ լռություն» դրաման Պերճ Զեյթունցյանը գրել է 1982 թվականին: Դրամայի կենտրոնում արևմտահայ մեծագույն բանաստեղծի՝ Դանիել Վարուժանի ճակատագիրն է, նրա և հազարավոր հայրենակիցների ողբերգությունը: Դրամայի գործող անձինք են նաև Կոմիտասը և Ռուբեն Սևակը: Պերճ Զեյթունցյանը, որպես գոծողության սկիզբ, ընտրել է 1915 թվականի ապրիլի 24-ը:

Հեռուստաքննարկումների նկարահանումն իրականացվել է Գյումրու միջազգային թատերական փառատոնի շրջանակում՝ ապրիլի 24-ից մայիսի 10-ը։

Դիտեք նաև՝

Search