Անիմացիոն տեխնիկաների զարգացումների և հայկական անիմացիայի առաջին նմուշի` Լև Ատամանովի «Շունն ու կատուն» ֆիլմի մասին զրուցում են «Ռեանիմանիա» փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին և անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր Տիգրան Առաքելյանը:
Վրեժ Քասունիի հեղինակային POST ReACT հաղորդաշարը նվիրված է հայկական անիմացիայի 85-ամյակին: Հաղորդաշարի հյուրերն են հայ անիմատորներ և ռեժիսորներ, որոնք քննարկում են հայկական անիմացիայի կայացումն ու ներկան՝ համաշխարհային համատեքստում: