Play Video
POST ReACT Քասունիի հետ. «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ…» | Հակոբ Մուրադյան

Հայկական անիմացիայի ռահվիրաներից մեկի՝ Ռոբերտ Սահակյանցի և իր «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ…» ֆիլմի մասին զրուցում են «Ռեանիմանիա» փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին և անիմատոր, նկարիչ Հակոբ Մուրադյանը, որն աշխատել է «Տրանսֆորմերներ․ գազանների վերելքը» և Ռոբերտ Զեմեկիսի «Պինոկիո» ֆիլմերի վրա:

Վրեժ Քասունիի հեղինակային POST ReACT հաղորդաշարը նվիրված է հայկական անիմացիայի 85-ամյակին: Հաղորդաշարի հյուրերն են հայ անիմատորներ, ռեժիսորներ և արվեստաբաններ, որոնք քննարկում են հայկական անիմացիայի կայացումն ու ներկան՝ համաշխարհային համատեքստում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

Դիտեք նաև՝

Search