Անիմացիայում քաղաքական թեմաներին անդրադարձի և կիսավավերագրականության, հայկական անիմացիայի ռահվիրաներից մեկի՝ Ստեփան Գալստյանի և իր «Միջանցք» ֆիլմի մասին զրուցում են «Ռեանիմանիա» փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին և ռեժիսոր Ստեփան Գալստյանը։
Վրեժ Քասունիի հեղինակային POST ReACT հաղորդաշարը նվիրված է հայկական անիմացիայի 85-ամյակին: Հաղորդաշարի հյուրերն են հայ անիմատորներ, ռեժիսորներ և արվեստաբաններ, որոնք քննարկում են հայկական անիմացիայի կայացումն ու ներկան՝ համաշխարհային համատեքստում: