Նաիրա Մուրադյանի «Բալետ» ֆիլմի և նրա ստեղծագործական ճանապարհի մասին զրուցում են «Ռեանիմանիա» փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին և անիմատոր, նկարիչ, ռեժիսոր Նաիրա Մուրադյանը։
Վրեժ Քասունիի հեղինակային POST ReACT հաղորդաշարը նվիրված է հայկական անիմացիայի 85-ամյակին: Հաղորդաշարի հյուրերն են հայ անիմատորներ և ռեժիսորներ, որոնք քննարկում են հայկական անիմացիայի կայացումն ու ներկան՝ համաշխարհային համատեքստում: