Play Video
Նոր կորեական կինո | ԿԻՆՈ_ԱԼԻՔ | Ալեքսանդր Մելյան

Երկար տարիներ բռնապետական ռեժիմի և գրաքննության պայմաններում գտնվելուց հետո` 1990-ականներին հարավկորեական կինոն կրկին զարգանալու հնարավորություն է ստանում: Ժամանակի ընթացքում կորեական փոփ մշակույթը, հետևաբար` նաև կինոն, գրավում է համաշխարհային շուկան. ֆիլմերը դուրս են գալիս նեղ տարածաշրջանային սահմաններից ու հասանելի դառնում ամբողջ աշխարհում: 

Կորեական նոր կինոյի գլխավոր հատկանշական կողմը թեմատիկ ու ժանրային էկլեկտիզմն է, բազմազանությունը: Ֆիլմերը բաղկացած են լրիվ տարբեր կինեմատոգրաֆիստական ուղղություններին հատուկ էլեմենտներից: Մեծ հեղինակային ոճից ու հոլիվուդյան բլոկբաստերների մասշտաբայնությունից մինչև ճապոնական էքստրեմալ կինոյից եկած ծայրահեղ դաժան ու արյունալի տեսարանների էսթետիզացիա: 

Ավանդական արվեստի ու բազմամշակութայնության համաձուլվածքն առաջացնում է նոր, լիովին ունիկալ կինոյի տեսակ:

Դիտեք նաև՝

Search