1940-ականներին Իտալիայում ստեղծվեց լրիվ նոր կինոլեզու: Ֆիլմերում սկսեցին պատկերել սովորական մարդկանց և նրանց կենցաղը, խոսել ակտուալ սոցիալական խնդիրների մասին, բարձրացնել ավանդաբար լռեցված թեմաներ: Պատկերել կյանքը՝ ինչպիսին այն կա` առանց հղկելու ու չափազանցնելու:
Իտալական նեոռեալիզմը մեկընդմիշտ փոխեց կինոն:
Այն սկիզբ դրեց զարգացումների ու փոփոխությունների մի մեծ գործընթացի, որը մինչ օրս էլ շարունակվում է: 21-րդ դարում նկարվող ֆիլմերն էլ (թեկուզ երբեմն անուղղակիորեն) կրում են իտալական նեոռեալիզմի ազդեցությունը: