1995-ին` կինոյի 100-ամյակի կապակցությամբ, դանիացի ռեժիսորներ Լարս ֆոն Թրիերն ու Թոմաս Վինտերբերգը ներկայացնում են իրենց Մանիֆեստը, որում արտացոլվում է կինոյում պարտադիր փոփոխությունների կարիքը` դեպի մաքրություն, պարզություն ու ասկետիզմ:
Դոգմայի հեղինակները համարում են, որ ժամանակակից կինոն մակերեսային է ու իմաստազուրկ, դրա միակ միտումը խաբեությունն է` փայլփլուն պատրանքների, կեղծ պատկերի, որակյալ երաժշտության միջոցով հանդիսատեսից զգացմունքային արձագանք ստանալը:
Մանիֆեստն ու քրիստոնեական ավանդույթին համաձայն` տասը սահմանափակող պատվիրաններից կազմված ողջախոհության երդումը հակադրվում են հոլիվուդյան կինոարտադրության ձևին` առաջարկելով յուրօրինակ չափավորություն: