«Ինչպիսի՞ն պետք է լինի մանկական թատրոնը» հարցին Ստանիսլավսկին պատասխանել է՝ «Ճիշտ այնպիսին, ինչպիսին թատրոնն առհասարակ, միայն՝ ավելի լավը»։
Մանկական թատրոնի թեմայի շուրջ զրուցում են Հերմինե Ստեփանյանը և Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Վահան Բադալյանը։
- Ի՞նչ ի նկատի ունենք մանկական թատրոն ասելով՝ թատրոն երեխաների համա՞ր, թե՞ թատրոն երեխաների մասնակցությամբ․ մանկական թատրոնի տարբեր տեսակներ;
- Մանկական թատրոնում արդյո՞ք պետք է հաշվի առնել և՛ երեխաների, և՛ ծնողների պահանջները;
- Ի՞նչ առանձնահատկություններ ունի մանկական թատրոնը․ արդյո՞ք ավելի հեշտ է երեխա հանդիսատեսին բավարարելը;
- Հայաստանում մանկական թատրոնում սովորաբար հեքիաթներ, հրաշապատումներ են ներկայացվում․ արդյո՞ք կա փոփոխությունների և ավելի ժամանակակից թեմաների կարիք;
- Երեխաների համար թատրոնն ավելի՞ն է, քան ժամանցը․ կյանքի ի՞նչ հմտություններ և գիտելիքներ կարելի է ձեռք բերել թատրոնում կամ թատերական խմբակում;
- Արդյո՞ք հնարավոր է հին գործերը նոր ձևով մատուցել, բայց առանց արհեստականորեն ժամանակակից դարձնելու;
- Ի՞նչ դեր կարող է ունենալ թատրոնը մասնագիտական կողմնորոշման հարցում․ արդյո՞ք մանկական թատրոնի կրթական գործառույթն ավելի կարևոր է, քան էսթետիկականը;
- Ո՞ր տարիքից կարող է երեխան լինել հանդիսատես, իսկ ո՞ր տարիքից՝ մասնակից;
- Ինտերակտիվ ներկայացումներ․ լավ մասնագետների դերը;
- Ի՞նչ է պետք անել, որ մանկական թատրոնը զարգանա, և երեխայի ու թատրոնի շփումը չսահմանափակվի
- Ի՞նչ պիտի լինի թատրոնը երեխայի համար՝ որպես միջավայր, որպես աշխարհ։