«Եվ լողում է նավը» հաղորդաշարի հյուրն է ռեժիսոր Միքայել Վաթինյանը` «Բոժո» և «Ժաննան և ձայները» ֆիլմերի հեղինակը:
Հաղորդաշարի նոր եթերաշրջանի ուշադրության կենտրոնում հետխորհրդային հայկական կինոն է. յուրաքանչյուր թողարկում այդ շրջանի ամենակարևոր կինոգործիչներից որևէ մեկի դիմանկարն է։ Հաղորդաշարի հեղինակ, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը հարցազրույցների միջոցով ներկայացնում է նրանց ստեղծագործական ուղին, մտորումները հայկական կինոյի մեկդարյա պատմության շուրջ, ներկայի և գալիքի վերաբերյալ ակնկալիքները։
«Եվ լողում է նավը» հաղորդաշարն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: