Play Video
12․ Սփյուռք․ Քննական անդրադարձներ | Սփյուռքի արխիվի խնդիրները և ընձեռած հնարավորությունները

«Սփյուռք. քննական անդրադարձներ» հաղորդման հերթական թողարկման հյուրը Մարկ Նշանեանն է, ով հայկական իրականությունում առավելապես հայտնի է Հակոբ Օշականի մասին իր աշխատություններով, իսկ համաշխարհային ակադեմիական շրջանակներում նշանակալից են իր “La perversion historiographique” («Պատմագրական խոտորումը») գիրքը և «Պատկեր․ պատում․ պատմութիւն» երկհատորյակը։ 2020-ին Հայաստանում լույս տեսավ նաև Վալթեր Բենիամինի «Լուսանկարչութիւն և պատմութիւն» գիրքը՝ Մարկ Նշանեանի արևմտահայերեն թարգմանությամբ և վերջաբանով։
Կարէն Ջալլաթեանի և Մարկ Նշանեանի այս զրույցը լուսանկարչության սկզբնավորման, զարգացման, Սփյուռքի պատմականացման, արխիվի խնդիրների և ընձեռած հնարավորությունների մասին առավելապես հենց այս վերջին թարգմանական աշխատանքին՝ Վալթեր Բենիամինի «Լուսանկարչութիւն և պատմութիւն» գրքին է անդրադարձ կատարում։

«Սփյուռք. քննական անդրադարձներ» հաղորդաշարը նվիրված է արևմտահայ գրական մշակույթին։ Զրույցները անդրադառնում են վերջին հարյուրամյակի այն զարգացումներին և խնդիրներին, որոնք էական դեր են խաղացել Սփյուռքի բազմատարր, բազմակենտրոն և շարժուն հավաքական կյանքի կերտման մեջ։ Գալուստ Գյուլբենկյան Հիմնարկության Հայկական Համայնքների Բաժանմունքի աջակցությամբ իրականացված շարքը փորձում է հանրամատչելի կերպով ներկայացնել արդի, ժամանակակից, ինչպես նաև նոր-նոր ասպարեզ իջնող արևմտահայ գրողների և մտավորականների փորձառությունն ու վաստակը։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search