Play Video
15․ Սփյուռք․ քննական անդրադարձներ | Սփյուռք և լուսանկարչություն

Հայտնի է, որ 19-րդ դարում հայերը բավականին մեծ դեր են ունեցել Օսմանյան կայսրությունում և Պարսկաստանում լուսանկարչության ձևավորման և տարածման մեջ։ Ցեղասպանությունից հետո էլ իհարկե լուսանկարչության մեջ մեր ունեցած ավանդույթներն ու ժառանգությունը տարածվել են Սփյուռքի հայկական գաղթօջախներում՝ Երուսաղեմում, Ֆրանսիայում, Եգիպտոսում, ԱՄՆ-ում և այլուր։

Ինչպե՞ս է լուսանկարչությունը հարաբերվել Սփյուռքում իրենց ինքնությունը պահպանել փորձող հայերի փորձառության հետ, «Սփյուռք. քննական անդրադարձներ» հաղորդաշարի հերթական թողարկմանը այս և այլ հարցեր են քննարկում Կարէն Ջալլաթեանը, 4plus վավերագրական լուսանկարչության կենտրոնի համահիմնադիր Նազիկ Արմենակյանը և լուսանկարիչ Արա Օշականը։

«Սփյուռք. քննական անդրադարձներ» հաղորդաշարը նվիրված է արևմտահայ գրական մշակույթին։ Զրույցները անդրադառնում են վերջին հարյուրամյակի այն զարգացումներին և խնդիրներին, որոնք էական դեր են խաղացել Սփյուռքի բազմատարր, բազմակենտրոն և շարժուն հավաքական կյանքի կերտման մեջ։ Գալուստ Գյուլբենկյան Հիմնարկության Հայկական Համայնքների Բաժանմունքի աջակցությամբ իրականացված շարքը փորձում է հանրամատչելի կերպով ներկայացնել արդի, ժամանակակից, ինչպես նաև նոր-նոր ասպարեզ իջնող արևմտահայ գրողների և մտավորականների փորձառությունն ու վաստակը։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search