«Սերունդ ԵՎՕՖ» հաղորդաշարի հերթական թողարկմանը Քրիստիանն ու Էլէնը զրուցում են խոհարար և ֆուդբլոգեր Աբրահամ Բաբիկյանի հետ, որը պատմում է տարբեր մասնագիտություններ սովորելու և խոհարարի աշխատանքի վրա կանգ առնելու, իր սիրելի խոհանոցների, հայկական լավագույն խոհարարական դպրոցներից մեկում անվճար սովորելու իր հնարավորության, խոհարարության մեջ իմպրովիզների, ֆուբդլոգ վարելու և այլ հետաքրքիր թեմաների մասին։
Այս եթերաշրջանում հյուրընկալվում են որևէ ոլորտում ինքնուրույն հաջողության հասած կամ այդ ոլորտում փոփոխություն բերած երիտասարդներ։