Play Video
#7 Ջազաբանություն. «Սատանայական» ջազը, 20-ականների միֆերն ու Բուլգակովի Վարպետը և Մարգարիտան

«Մենք մահացու վախենում ենք ջազային սատանայից, դեմոնից, որը սպառնում է երկրին: Ամբողջ աշխարհը ոտքի է կանգնել հրեշավոր ջազի դեմ և դրա ավարտը հեռու չէ», – ասել է Քեթրին Էդդին։

«Ջազաբանության» այս թողարկման շրջանակներում խոսելու ենք ֆունդամենտալիստների և ամերիկյան ավանդապաշտ այլ խմբավորումների՝ ջազի դեմ մղվող պայքարի շուրջ, հասկանալու համար, թե ինչու էր ջազը պիտակավորել էր իբրև սատանայական։ Քննարկելու ենք առհասարակ դեմոնական երաժշտության պատմական զարգացումները երաժշտության ամենատարբեր ուղղություններում, ինչպես նաև խոսելու ենք Մ. Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպի մասին, որտեղ ջազը ներկայացնում է Սատանայի և անդրշիրիմյան աշխարհը:

🔹Ինչո՞ւ էր 20-ականներին ջազը կրում սատանայական, դիվական, դժոխային երաժշտություն մակդիրները։
🔹Ի՞նչ այլ անհեթեթ միֆերով և կարծրատիպերով էր շրջապատված ջազը «մռնչացող քսանականներին»,
🔹Ի՞նչ զուգահեռներ կարող ենք գտնել diabous in musica-ի, բլյուզային հայտնի լեգենդ «խաչմերուկի գործարքի» և ջազի միջև,
🔹Ինչո՞ւ էր Բուլգակովը հենց ջազն ընտրել իբրև անդրշիրիմյան աշխարհի խորհրդանիշ:

Շատերը չեն պատկերացնում, բայց ջազի և գրականության մեջ խորը կապ կա. բազմաթիվ գրողներ ոգեշնչվել են ջազով, և բազմաթիվ ջազմեններ եղել են նաև պոետներ, իսկ երբեմն՝ ջազն ու գրականությունն այնքան են սերտաճել, որ դժվար է դրանք տարբերակել:

«Ջազաբանություն» հաղորդաշարում Ռիմա Տիգրանյանը պատմում է այս փոխհարաբերության մասին՝ Հարլեմյան վերածննդից մինչև հիփ-հոփ, բիթնիկներից և Կորտասարից մինչև Բորիս Վիան և Բուլգակով:

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search