Play Video
#6 Ջազաբանություն. Ռալֆ Էլլիսոնը և 40-ականների ջազային պայքարը

Անտեսանելիության եղելությունից պոեզիա կերտելու մասին է Ռալֆ Էլլիսոնի «Անտեսանելի մարդը» ազդեցիկ վեպը:
«Ջազաբանության» այս հաղորդումը աֆրոամերիկյան գրող, հասարակական գործիչ Ռալֆ Էլլիսոնի, Լուի Արմսթրոնգի, ջազի դասականների և նոր սերնդի ջազմենների հետ ունեցած գաղափարային կոնֆլիկտի, «սպիտակ ֆետիշիզմի» դեմ պայքարի, Էլլիսոնի ջազի տեսլականի և վերջինիս «Անտեսանելի մարդը» հեղինակավոր վեպի մասին է:

🔹Ի՞նչ գաղափարային հայեցակարգ էր փորձում դնել Ռալֆ Էլլիսոնը սև արվեստի հիմքում
🔹Ի՞նչ փիլիսոփայություն ունի «Անտեսանելի մարդը»
🔹Ինչո՞ւ էր ժպտում Լուի Արմսթրոնգը
🔹Ինչի՞ համար էր Չարլի Փարքերը ստացել Էլլիսոնի «Սպիտակ հերոս» պիտակավորումը:

Շատերը չեն պատկերացնում, բայց ջազի և գրականության մեջ խորը կապ կա. բազմաթիվ գրողներ ոգեշնչվել են ջազով, և բազմաթիվ ջազմեններ եղել են նաև պոետներ, իսկ երբեմն՝ ջազն ու գրականությունն այնքան են սերտաճել, որ դժվար է դրանք տարբերակել:

«Ջազաբանություն» հաղորդաշարում Ռիմա Տիգրանյանը պատմում է այս փոխհարաբերության մասին՝ Հարլեմյան վերածննդից մինչև հիփ-հոփ, բիթնիկներից և Կորտասարից մինչև Բորիս Վիան և Բուլգակով:

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search