🔹Ի՞նչ կերպով են ժառանգության պահպանման և իմպերիալ կարոտաբանության մոտիվները տեղ գտել հայ ճարտարապետների փոխառություններում։
🔹Կորբյուզիեի արվեստագիտական կոմպոզիցիաները գործնական ճարտարապետության մեջ. բնության ու շինության կապը մոդեռնիստի աչքերով։
🔹 Երկրաչափականացում. ինչպե՞ս են պոստմոդեռնիստները արհամարհում սովորականը և հեգնում առօրյան։
🔹 Արդյո՞ք մերօրյա փոխառությունների շրջանակներում նեոդասականության արտահայտումը իրենից ենթադրում է համատեղել ակնհայտ հակադարձող ճարտարապետական սկզբունքներ։
«Գրա-գիծ» հաղորդաշարում Միսակ Խոստիկյանն անդրադառնում է ճարտարապետության պատմութան և ճարտարապետական ձևաստեղծման տարբեր առանցքային հարցերի՝ ներկայացնելով զանազան տեսողական օրինակներ` անտիկ շրջանից մինչև մեր օրեր։