Play Video
Ֆիլհարմոնիկ #14. Ժաննա Հովհաննիսյան | Տավիղ

Տավիղը աշխարհի հնագույն գործիքներից մեկն է։ Նախկինում տավիղը ժամանակակից կատարյալ տեսքը չի ունեցել։ Այն իրենից ներկայացրել է ընդամենը աղեղի վրա ձգված լարեր, որոնք ձայն էին արձակում։

Աշխարհի հնագույն տավիղը հայտնաբերվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադում, բայց ցավոք երկրաշարժի ժամանակ այն կործանվել է։

Տավիղը շատ է կիրառվել նաև Հին Եգիպտոսում․ այնտեղ շքերթներն անց էին կացվում հազարավոր տավղահարների մասնակցությամբ։ Փարավոնները սիրում էին լսել տավղի, թմբուկի և ֆլեյտայի ձայները։

Հետագայում տավիղը կատարելագործվել և լայն տարածում է գտել նաև Եվրոպայում։ 18-րդ դարում Ֆրանսիայում Էրար անունով մի վարպետ հայտնագործում է ոտնակով տավիղը․․․․

ՀՀ վաստակավոր արտիստ, ՀԱՖՆ տավղահարների խմբի կոնցերտմայստեր Ժաննա Հովհաննիսյանը պատմում է հարազատ գործիքի ընտրության, ընտանիքում երաժշտական կրթության հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքի, ծննդավայրում՝ Թբիլիսիում ունեցած առաջին ուսուցիչների, այնուհետև Մոսկվայի կոնսերվատորիայում ուսանելու և Արամ Խաչատրյանի հետ հանդիպման, ինչպես նաև հետագայում Հայաստան տեղափոխվելու, ՀԱՖՆ-ին միանալու, մենակատար-նվագախումբ և դիրիժոր-նվագախումբ հարաբերությունների և այլ հետաքրքիր թեմաների մասին։

։Բուն TV-ի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ «Ֆիլհարմոնիկ» նախագիծը պատմում է նվագախմբի երաժիշտների, նրանց անցած ճանապարհի, երաժշտական գործիքների ու աշխատանքային առօրյայի մասին՝ նպատակ ունենալով նոր կողմից բացահայտել Ազգային նվագախումբը։ «Ֆիլհարմոնիկ» նախագիծը բարձրակարգ երաժշտություն լսելու և նվագախմբի արհեստավարժ երաժիշտներին ճանաչելու աննախադեպ հնարավորություն է։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search