Հոբոյը յուրահատուկ նուրբ ձայն ունեցող սոլո գործիք է։ Շատ է օգտագործվում կամերային և սիմֆոնիկ նվագախմբերում։ Ստեղծվել է շատ վաղուց և տարիների ընթացքում մշակվելով՝ կատարելագործվել և հասել մեր օրեր։ Լավագույն հոբոյներն արտադրվում են Ֆրանսիայում, Գերմանիայում և Ճապոնիայում։
1989 թվականին հոբոյը գրանցվել է Գինեսի գրքում որպես ամենաբարդ փողային նվագարան։ Հիմնական դժվարությունն այն է, որ լեզվակից դեպի գործիք օդ ուղարկելը՝ ձայնարտադրությունը, բավականին բարդ է, որովհետև լեզվակը շատ փոքր է։
ՀՀ վաստակավոր արտիստ, ՀԱՖՆ հոբոյահարների խմբի կոնցերտմայստեր Աշոտ Գալստյանը պատմում է մանուկ տարիքում հոբոյի հանդեպ իր ունեցած հետաքրքրության, երաժիշտ դառնալու ճանապարհի, նվագախմբին միանալու, ֆիլհարմոնիկում իր առաջին կատարման, դիրիժոր-նվագախումբ և մենակատար-նվագախումբ հարաբերությունների և այլ հետաքրքիր թեմաների մասին։
։Բուն TV-ի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ «Ֆիլհարմոնիկ» նախագիծը պատմում է նվագախմբի երաժիշտների, նրանց անցած ճանապարհի, երաժշտական գործիքների ու աշխատանքային առօրյայի մասին՝ նպատակ ունենալով նոր կողմից բացահայտել Ազգային նվագախումբը։ «Ֆիլհարմոնիկ» նախագիծը բարձրակարգ երաժշտություն լսելու և նվագախմբի արհեստավարժ երաժիշտներին ճանաչելու աննախադեպ հնարավորություն է։
* Հեղինակային իրավունքներով պայմանավորված՝ Լյուդվիգ վան Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան Ջոն Նելսոնի դիրիժորությամբ ցուցադրվել է միայն ։Բուն tv-ի հեռուստաեթերում։