Play Video
Ֆիլհարմոնիկ #16. Անդրանիկ Քոչար | Ֆագոտ

Ֆագոտի նախնական տարբերակը առավելապես հայտնի է եղել բոմբարդ անունով։ Այդ գործիքն այնքան ծանր ու երկար է եղել, որ մի քանի հոգի բռնել են, մի հոգի` նվագել։ Սակայն տարիների ընթացքում երաժիշտ-գիտնականները կարողացել են կառուցել գործիքի այնպիսի տարբերակներ, որոնք ավելի կոմպակտ ու թեթև կլինեին, ինչպիսին որ ժամանակակից ֆագոտն է։ Գործիքը մինչև օրս շարունակում է կատարելագործվել, վրան ավելացել են նոտաներ, մատներով նվագելու հնարավորություն և այլն։ Փոխվել է նաև ֆագոտի թավ ձայնը. ներկայումս գործիքն ունի նուրբ, թավշյա և մեղեդային ձայն, և այդ է պատճառը, որ շատ հայտնի կոմպոզիտորներ հատուկ ֆագոտի համար կոնցերտներ ունեն գրված։ Միայն Վիվալդին նման 38 կոնցերտ է հեղինակել …

«Ֆիլհարմոնիկ» հաղորդաշարի վերջին թողարկմանը ՀԱՖՆ ֆագոտահարների կոնցերտմայստեր Անդրանիկ Քոչարը պատմում է, թե ինչպես է իր մոտ առաջացել հետաքրքրություն և սեր երաժշտության հանդեպ, սկզբում ինչ երաժշտական գործիքների խմբակներ է հաճախել և ինչպես է ի վերջո կանգ առել ֆագոտի վրա, ինչպես է կյանքում համատեղում առագաստանավային սպորտը դասական երաժշտության հետ, երբ է միացել նվագախմբին, ինչպիսին են նվագախումբ-դիրիժոր հարաբերությունները, ինչ դեր ունի հանդիսատեսը երաժիշտի գործունեության համար և այլն։

։Բուն TV-ի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ «Ֆիլհարմոնիկ» նախագիծը պատմում է նվագախմբի երաժիշտների, նրանց անցած ճանապարհի, երաժշտական գործիքների ու աշխատանքային առօրյայի մասին՝ նպատակ ունենալով նոր կողմից բացահայտել Ազգային նվագախումբը։ «Ֆիլհարմոնիկ» նախագիծը բարձրակարգ երաժշտություն լսելու և նվագախմբի արհեստավարժ երաժիշտներին ճանաչելու աննախադեպ հնարավորություն է։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search