Երաժշտական տարբեր գործիքների հանդեպ դեռ մանկուց եկած հետաքրքրության, հայկական միջավայրում աշխատելու, աշխատանքային կարգապահության կարևորության, իր հարազատ գործիքի, դիրիժոր-նվագախումբ հարաբերությունների և այլ թեմաների մասին պատմում է ՀԱՖՆ հարվածային գործիքների կատարող Վալենտին Կոչետկովը։
Բուն TV-ի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ «Ֆիլհարմոնիկ» նախագիծը պատմում է նվագախմբի երաժիշտների, նրանց անցած ճանապարհի, երաժշտական գործիքների ու աշխատանքային առօրյայի մասին՝ նպատակ ունենալով նոր կողմից բացահայտել Ազգային նվագախումբը։ «Ֆիլհարմոնիկ» նախագիծը բարձրակարգ երաժշտություն լսելու և նվագախմբի արհեստավարժ երաժիշտներին ճանաչելու աննախադեպ հնարավորություն է։