«Խտացված նոտաներով հագեցած նվագ՝ քիչ ներդաշնակությամբ», – ահա, թե ինչպես էր նկարագրում Սթիվ Ռայխը Ջոն Քոլթրեյնի երաժշտությունը:
«Զրույցներ ջազի շուրջ» հաղորդաշարի հաջորդ թողարկման մեջ Ռիմա Տիգրանյանը և կոմպոզիտոր, դաշնակահար Արման Պեշտմալջյանը քննարկում են՝
🔹 Մինիմալիստական երաժշտությունն ու դրա ազդեցությունը ջազի վրա,
🔹 Իր հերթին մինիմալիստ կոմպոզիտոր Սթիվ Ռայխի երաժշտության ջազային ակունքները՝ ոգեշնչված մասնավորապես Մայլս Դևիսի և Քեննի Քլարկի արվեստից,
🔹 Կոմպոզիտոր-կատարող փոխհարաբերություններին վերաբերող ակտուալ հարցեր,
🔹 Ինչպես նաև ջազային հաղորդակցությունը՝ ջազային դաշնամուրային հայտնի դուետների օրինակներով: