«Կիթառն ինձ համար թարգմանության միջոց է։ Այն վերջնանպատակ չէ, և ինչ-որ առումով ջազն ինձ համար նպատակակետ չէ։ Ինձ համար ջազն այն փոխադրամիջոցն է, որը քեզ տանում է դեպի քո իսկական նպատակակետ, դեպի երաժշտություն, որը նկարագրում է մարդու ամենատարբեր վիճակներն ու այն, թե ինչպես է աշխատում երաժշտությունը»:
Փեթ Մեթընի
«Զրույցներ ջազի շուրջ» հաղորդաշարի հաջորդ թողարկման մեջ Ռիմա Տիգրանյանը և կիթառահար Կարեն Ղազարյանը քննարկում են՝
🔹 60-70-ականների ջազային կիթառի զարգացումները,
🔹 Էլեկտրոնային կիթառի առանձնահատկությունները,
🔹 Ռոքի և ջազի նոր փորձարկումները,
🔹 Փեթ Մեթընիի ավանդը ջազի և ռոքի ասպարեզում,
🔹 Կարեն Ղազարյանի գործունեությունը երևանյան երաժշտական միջավայրում: