«Այս օրը մենք կարող ենք հարգանքի տուրք մատուցել ջազին և նրա անմար ավանդույթներին, ինչպես նաև ևս մեկ անգամ շեշտել այս երաժշտության՝ մարդկանց համախմբելու ունակությունը»։
Օդրե Ազուլե
«Զրույցներ ջազի շուրջ» հաղորդաշարի հաջորդ թողարկման մեջ Ռիմա Տիգրանյանը և թառահար Միքայել Ոսկանյանը քննարկում են՝
🔹 Ջազի գլոբալիզացումը, սահմանների ընդլայնումը,
🔹 Յունեսկոյի կողմից ջազի միջազգային օրը կարևորելու նպատակները,
🔹 Էթնոջազի սկզբնավորումը և տարատեսակ զարգացումները,
🔹 Միքայել Ոսկանյանի գործունեությունը, ջազի և ջազմենների հետ համագործակցությունները: