Play Video

«Խոսքն իմաստ ունենալու մասին չէր։ Ըստ էության հակառակը՝ խոսքն ավելի լավ իմաստավորելու մասին էր, որը վերաբերում էր երաժշտությունը հոգևորին, համընդհանուրին, դրանից այն կողմ գտնվողին միացնելուն: Այսպիսով՝ երբ մարդիկ հարցնում էին. «Ջա՞զ է», «Ռո՞ք է», ես ծիծաղում էի և ասում. «Չգիտեմ։ Իսկ դո՞ւ ինչ ես կարծում»։
Ջոն Մքլաֆլինի մտորումները Մահավիշնու նվագախմբի շուրջ

«Զրույցներ ջազի շուրջ» հաղորդաշարի հաջորդ թողարկման մեջ Ռիմա Տիգրանյանը և կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանը քննարկում են՝
???? ֆյուժնը ջազի էսթետիկ տիրույթում էր, թե՞ այնուհանդերձ ռոքի,
???? Ջազ ֆյուժնի հիմքում կանգնած երաժիշտներին, այդ թվում՝ Մայլս Դևիսի «Betches Brew» ալբոմը, Հանքոքին, Մքլաֆլինին,
???? Ի՞նչն էր ջազ ֆյուժնի գաղափարային կենտրոնում, ի՞նչ երկխոսությունների մեջ էր,
???? Ինչպես նաև Մահավիշնու նվագախումբը:

Դիտեք նաև՝

Search