Play Video
Զրույցներ ջազի շուրջ #17. Ռիմա Տիգրանյան | Մարտին Ուլիխանյան

Կոփվելով փողոցում՝ ջազն ակումբային միջավայրում առաջին անգամ հնչեց XX դարի 20-ականներին՝ ալկոհոլային արգելքի՝ «չոր օրենքի» տարիներին տարածված սպիքիզիներում: Խոսելով «ջազային տենդ», «ջազի դարաշրջան» եզրույթների մասին և հիշատակելով մի շարք պատմություն կերտող երաժիշտների` չենք կարող չանդրադառնալ նաև այդ միջավայրը ստեղծող, կազմակերպող ակումբներին և այլ երաժշտական սրահներին, որոնք հավասարաչափ դարձել են ջազի պատմության անբաժան մասը:

«Զրույցներ ջազի շուրջ» հաղորդաշարի հաջորդ թողարկման մեջ Ռիմա Տիգրանյանը և կոմպոզիտոր, կլառնետահար Մարտին Ուլիխանյանը քննարկում են՝

???? Ջազային միջավայրերը՝ Սթորիվիլից մինչև հանրահայտ 52-րդ փողոց,
???? Ակումբային միջավայրերի կարևորությունն ու փոխհարաբերությունները՝ կենդանի ջազային երաժշտության ստեղծման համատեքստում,
???? Երևանյան ջազային միջավայրերի, մասնավորապես՝ Ուլիխանյան ջազ ակումբի ձևավորումը և «երաժիշտների տուն» կարգավիճակի ձեռքբերումը,
???? Ինչպես նաև քովիդով պայմանավորված սահմանափակումների շրջանակներում «Together for music» փառատոնը և այլ հետաքրքիր բաներ:

Դիտեք նաև՝

Search