Play Video

Ի՞նչ ազդեցություն ունեցան 1960-ականներին ԱՄՆ ներքին քաղաքական զարգացումները և սևական նոր ինքնության կերտումը ջազի վրա, ո՞րն էր Free Jazz-ի գաղափարական հենքը, ի՞նչ կապ կար աֆրոկենտրոնացման, բլեքիզմի, «Սև հովազներ»-ի և ջազի միջև, ինչպե՞ս ձնհալի տարիներին ԽՍՀՄ-ում կրկին զարգացում ապրեց ջազը, և ինչպե՞ս ձևավորվեցին ընդհատակյա ամերիկյան ջազային ուղղությունները:

Երաժշտագետ Ռիմա Տիգրանյանն իր հեղինակային շարքում խոսում է ջազի և հեղափոխական 60-ականների մասին:

«ԱՄՆ-ում մեր ազատության շարժման ուժի մեծ մասը բխում է այս երաժշտությունից: Այժմ ջազ նվագում են ամբողջ աշխարհում, քանզի Ամերիկայում սևերի պայքարում կա մի բան, որը համընդհանուր է ժամանակակից մարդու պայքարի համար. յուրաքանչյուրն իր բլյուզն ունի, մենք բոլորս ճշմարտություն, սեր ու հավատ ենք փափագում, որը գտնում ենք երաժշտության և հատկապես` ջազի մեջ»:

Մարտին Լյութեր Քինգ

Դիտեք նաև՝

Search