Արաքս գյուղը հիմնադրվել է 1923 թվականին։ 1912-13 թվականներից գյուղի տարածքում հաստատվել են Սուրմալու գավառից եկած հայեր՝ ավելի քան տասն ընտանիք։ 1950-ականներից գյուղում վերաբնակեցվել են նաև Բերդից (Շամշադին) եկած մարդիկ, հեգտագայում գյուղի բնակչությունը համալրվել է Մարտունուց, Շիրակի հարթավայրից և Ախալքալաքից եկած հայերով։
Ներկայումս գյուղում կան որոշ ենթակառուցվածքներ՝ դպրոց, մշակույթի տուն և այլն, սակայն մշակույթի տունը վերանորոգման կարիք ունի և դադարեցրել է ակտիվ գործունեությունը։
Արաքս գյուղի կոլորիտի, մանկության հուշերի, բնակիչների հիմնական զբաղվածության, Թուրքիայի հետ ունեցած սահմանի, գյուղի համար գետի ունեցած դերի և այլ հետաքրքիր թեմաների մասին է պատմում դերասան Մարատ Խաչատրյանը։
«Մեր թաղը» հաղորդաշարը նվիրված է Հայաստանի տարբեր քաղաքների թաղերին ու բակերին: Ամեն հաղորդման ընթացքում ճանաչված մարդիկ պատմում են իրենց թաղի, այդտեղ ապրող մարդկանց, նրանց նիստուկացի մասին` վերհանելով մարդու ու միջավայրի կապը և ցուցադրելով քաղաքային միջավայրի փոփոխությունը: Հաղորդման հերոսը ոչ թե մարդն է, այլ այդ մարդու պատմությունը իր թաղի մասին: