Play Video
Պանդեմիա և գրականություն. Պանդեմիան գրականության մեջ | Նատալի Գոնչար-Խանջյան

«Պանդեմիան գրականության լոկոմոտիվն է»:

«Չորսի քույրը», Եվգենի Վոդոլազկին 

Պանդեմիան շատ բան է փոխում մարդու կյանքում` ամեն ինչ տակնուվրա անելով ու դարձնելով վերին աստիճանի ծայրահեղ և՛ չարությունը, և՛ ագրեսիան, և՛ կենտրոնացումը զուտ ֆիզիոլոգիայի վրա: Մարդը դառնում է եսակենտրոն: Դրա հետ մեկտեղ, պանդեմիայի ու համաճարակի մեջ կա էպիկական ու հերոսական տարր. շատ հաճախ պանդեմիային հաջորդում է պատերազմը:

Քովիդ 19-ի ժամանակաշրջանի գրական առօրյան նոր մեթոդներ և ձևեր է փորձում գտնել ու կիրառել նոր պանդեմիկ գրականություն ստեղծելու համար` հաճախ նաև ընկնելով սենսացիայի ետևից: Չինացի գրող Ֆան Ֆանը 2020 թվականի հունվարի 25-ից մինչև մարտի 25-ը Ուհանում վարած իր առցանց օրագրի հիման վրա ստեղծում է «Ուհանյան օրագիրը» վեպը: Թրեշ գրականության ներկայացուցիչներից Լիլի Ռոքսը միանգամից արձագանքում է Քովիդ 19-ին իր «Թագավարակ» վեպով, որտեղ փորձում է կիրառել տրանսգրեսիվ արձակի մեթոդները. արդյունքում ստացվում է մակերեսային, բավականին գռեհիկ, բայց թեթև ընթերցվող ստեղծագործություն: Ռուս գրող Եվգենիյ Վոդոլազկինը հեղինակում է «Չորսի քույրը» դրաման, որտեղ իրադարձությունները զարգանում են Ալբեր Քամյուի անվան ինֆեկցիոն հիվանդանոցում:

Դիտեք նաև՝

Search