Play Video
Պանդեմիա և գրականություն. Պանդեմիան իբրև պատիժ և պատասխանատվություն | Անուշ Սեդրակյան

Պանդեմիան, իբրև հիվանդություն, որից հնարավոր չէ խուսափել, և որը ներկայանում է որպես մարդկային կոլեկտիվ աղետ, հին պատմություն ունի: Հետաքրքրական է, որ պանդեմիկ շատ հիվանդություններ չունեին ժանտախտի իսկական բնութագիր, բայց գրականության մեջ հաճախ հենց ժանտախտ էին անվանվում, որովհետև մարդկային արմատացած հոգեբանությունն անընդհատ փորձում է գտնել այն փոխարինող բառը, որը մարդուն կմիացնի կոլեկտիվ անգիտակցականին ու կմոտեցնի կոսմոսի և քաոսի սահմանագծին: Երբևէ մարդն այդքան խոցելի չի և ենթակա չի կոսմոսի և քաոսի սահմանագծին գտնվելու տառապանքին և ողբերգությանը, ինչպես պանդեմիայի ժամանակ:

Տարբեր դարաշրջաններում տարբեր ձևով են բացատրվել պանդեմիայի առաջացման պատճառները`

  • Աստծո պատիժ` բարոյազրկված հասարակությանը,
  • Քրիստոնեական աստվածային բալանս` ի պատասխան արևելքից բերվող շքեղությանը,
  • Բնակչության դեմ դավադրության տեսություններ` իսպանական գրիպի ժամանակ,
  • Մարդու և բնության կոնֆլիկտ. մարդը պատժվում է բնության կարգերը խախտելու համար:

Դիտեք նաև՝

Search