Պանդեմիաները մշտապես ուղեկցել են հասարակություններին, ինչը շարունակաբար արտացոլվել է նաև գրականության մեջ: Պանդեմիայի օրինակներ հնարավոր է գտնել Աստվածաշնչում, Սոֆոկլեսի ստեղծագործություններում, Հոմերոսի «Իլիականում», Բոկաչչոյի «Դեկամերոնում», Ջեֆրի Չոսերի «Քենտերբերյան պատմություններում», ինչպես նաև ժամանակակից գրականության մեջ:
Տվյալ բանախոսությունն անդրադառնում է Էդգար Ալլան Պոյի` 1845 թվականին գրված «Կարմիր մահվան դիմակը» փոքր պատմվածքին, որի օգնությամբ հնարավոր է բացահայտել բոլոր այն խնդիրները, որոնց բախվում են մարդիկ և հասարակությունները պանդեմիայի ընթացքում`
- Օտարացում, պարտադրված կղզիացում,
- Ձգտումը խնջույքների, դիմակահանդեսների,
- Մահվան և պանդեմիայի հանկարծակիությունը,
- Հիվանդության առաջ բոլորի հավասար լինելը: