Play Video

1924-ին Պրահայի լեզվաբանական դպրոցն առաջարկեց նախադասությունը բաժանել ոչ թե ֆորմալ «հոդերի»՝ ենթակա, ստորոգյալ և այլն, այլ՝ «ակտուալ» հոդերի․ թեմա և ռեմա։ Թեման այն է, ինչի մասին խոսվում է, ռեման՝ այն, ինչը նոր է հաղորդվում։ Օրինակ, «Ես գնում եմ դպրոց»․ «Ես գնում եմ» թեման է, «դպրոցը»՝ նորությունը, որ հաղորդվում է։

«Թեմա/ռեմա» փոդքասթը հայաստանյան հասարակությանն առաջարկում է չսահմանափակվել թեմաներով և ռեմաներ(նորույթներ) ստեղծել։ Փոդքասթը նվիրված է Եվրասիա hամագործակցություն hիմնադրամի կողմից ստեղծված գրքերին, մեթոդական ուղեցույցներին, ձեռնարկներին, քաղաքականության մշակման գործիքներին ու ֆիլմերին՝ «ԵՀՀ համալսարան» շարքին։

Երրորդ թողարկման մեջ «Քաղաքացիական կրթության կարողունակությունները գնահատելու գործիքը մշակելու ճանապարհին» ձեռնարկի մասին զրուցում են հաղորդման համահեղինակ և վարող Սարինե Հայրիյանը, ձեռնարկի հեղինակ, արձակագիր և ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանը։

Դիտեք նաև՝

Search