Play Video
Թեմա/ռեմա #2. «Գետառ․ գետի հիշողությունը»

1924-ին Պրահայի լեզվաբանական դպրոցն առաջարկեց նախադասությունը բաժանել ոչ թե ֆորմալ «հոդերի»՝ ենթակա, ստորոգյալ և այլն, այլ՝ «ակտուալ» հոդերի․ թեմա և ռեմա։ Թեման այն է, ինչի մասին խոսվում է, ռեման՝ այն, ինչը նոր է հաղորդվում։ Օրինակ, «Ես գնում եմ դպրոց»․ «Ես գնում եմ» թեման է, «դպրոցը»՝ նորությունը, որ հաղորդվում է։

«Թեմա/ռեմա» փոդքասթը հայաստանյան հասարակությանն առաջարկում է չսահմանափակվել թեմաներով և ռեմաներ(նորույթներ) ստեղծել։ Փոդքասթը նվիրված է Եվրասիա hամագործակցություն hիմնադրամի կողմից ստեղծված գրքերին, մեթոդական ուղեցույցներին, ձեռնարկներին, քաղաքականության մշակման գործիքներին ու ֆիլմերին՝ «ԵՀՀ համալսարան» շարքին։

Երկրորդ թողարկման մեջ «Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ի կողմից հրատարակված «Գետառ․ գետի հիշողությունը» գրքի մասին զրուցում են հաղորդման համահեղինակ և վարող Սարինե Հայրիյանը, գրքի գլխավոր խմբագիր Տիգրան Ամիրյանը և համահեղինակ, գեոէկոլոգ Մարի Չաքրյանը։

Դիտեք նաև՝

Search