Play Video
Շուշանիկ Կուրղինյանի արվեստի ակտուալությունը. Շուշան Ավագյան, Արփի Ադամյան

Հետաքրքիր է, որ Կուրղինյանը թեև շատ է խոսում ճնշվածությունից ու աղքատությունից, այնուամենայնիվ նրա լեզուն անչափ ուժ տվող է: Օր.՝ նրա «Ապրել եմ ուզում» բանաստեղծության մեջ նշելով, թե ինչ է ուզում՝ ցույց է տալիս, թե ինչ խնդիրների առաջ է կանգնած, միաժամանակ անընդհատ կա հաղթահարելու և ապրել ցանկանալու ուժը՝ ապրել եմ ուզում, սիրել եմ ուզում, գործել եմ ուզում, խոսում է նաև աշխատանքից, որ ցանկանում է վաստակել հենց իր աշխատանքով և ապրել: Սա կնոջ համար շատ կարևոր է, շատ ազատագրող, որպեսզի իր սոցիալական կախվածությունից դուրս գա, ինչը նաև այսօր ենք տեսնում. շատ կանայք այսօր էլ կախվածության այս պատկերացումը որդեգրում են և չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է տնտեսապես անկախ ապրել:

Երբ տալիս ենք Կուրղինյանի անունը, միշտ հիշում ենք պրոլետարական գրականությունը, «Բանվորները» բանաստեղծությունը, որով էլ նա մտել է պատմության էջերը, մինչդեռ անտեսվել է «Ապրել եմ ուզում» բանաստեղծությունը, որ կարծես հիմն է, մանիֆեստ: Ի՞նչ է նշանակում ապրել: Նշանակում է ունենալ հնարավորությունը կռվելու, ազատ սիրելու, ոչ թե վաճառվելու ամուսնությանը, հնարավորություն է աշխատելու, որպես անձ, անհատ դու ինքդ պետք է քո սեփական հացը վաստակես, չպետք է շահագործես ուրիշներին, չպետք է ապրես ուրիշների ստեղծածով, այլ պիտի մասնակցես ապրուստի ընդհանուր ստեղծմանը: Բանաստեղծության վերջում դիմելով, տղամարդկանց, ասում է՝ եղբայրներ, ես նախևառաջ ֆեմինիստ եմ, պետք է կռվեմ իմ սեռի համար, որ մենք հավասար այս կյանքը ապրենք, և երկրորդը՝ ես ուզում եմ ձեզ հետ ձեռք ձեռքի տված պայքարել հանուն ողջ մարդկության համար, վառ գաղափարների համար: 

Գրականության ցանկ

1. B. Lucifer (Բախշի Իշխանյան), Աշխատանքի և աշխատավորի գաղափարը Ադա Նեգրիի, Հ. Հակոբյանի և Շ. Կուրղինյանի բանաստեղծությունների մեջ։ Գրական քննադատական էթյուդ։ Նոր Նախիջևան, 1909։

2. Արսեն Տերտերյան, Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 6, Շ. Կուրղինյան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1939, 43 էջ։

3. Հովհաննես Ղազարյան, Շուշանիկ Կուրղինյան։ Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն, Երևան 1955։

4. Ջ․ Մ․ Միրզաբեկյան, Գրական Ժառանգություն 15. Շուշանիկ Կուրղինյան։ Հայկական ՍՀ ԳԱ Հրատարակչություն, Երևան, 1981։

5. Shushan Avagyan, “A Forgotten Heritage.”The Critical Corner. Armenian News Network / Groong.July15,2003. http://www.groong.com/tcc/tccI20030715.html.

6. Victoria Rowe, A History of Armenian Women’s Writing:188061922. London: Cambridge Press,2003.

7. Shushan Avagyan,“The Keepers of’Our Letters.”’The Critical Corner. Armenian News Network/Groong. January 10, 2005. http://www.groong.org/tcc/tccI20050110.html.

8. I Want to Live: Poems of Shushanik Kurghinian. Translated by Shushan Avagyan. AIWA Press, 2005.

9. Tina Bastajian,“Şuşanik’i’su yüzüne çıkarmak.”’KültürISanat.Agos 14.

10. Victoria Arana, ed. The Facts on File Companion to World Poetry: 1900 to the Present.  Companion To Literature, 2007. 249I250.

Դիտեք նաև՝

Search