Play Video
Բացահայտումներ #7. 2000-ների բանաստեղծական սերունդ | Վահրամ Մարտիրոսյան

«Բացահայտումներ. 2000-ների բանաստեղծական սերունդ» հաղորդաշարը «դանդաղ ընթերցանության» փորձ է, անգլերեն ասում են՝ close reading կամ deep reading։ Իհարկե, տեքստերի կազմաքանդման, դեկոնստրուկցիայի գործիքակազմի միջոցով։

Ինչո՞ւ 2000-ականների սերունդ։ Որովհետև բոլոր ժամանակներում ասում են՝ դե ինչի ժամանակակից գրականություն կա՞… ինչու, հիմա գրող կա՞։ Եվ որպես հասարակություն բաց ենք թողնում այստեղ ու հիմա նրանց ճանաչելու, միասին զարգանալու, իրականությունը գրական նոր հայացքով տեսնելու հնարավորությունը։

«Բացահայտումներ» հաղորդաշարը առանձնահատուկ կլինի ևս մի բանով։ Ամեն անգամ մեկ գործ ենք կարդալու։ Միայն մեկը, որից պետք է հասկանանք՝ ի՞նչ է սա՝ պոեզիա՞, թե՞ ոչ։ Ինչո՞ւ դուր եկավ, ի՞նչը որ դուր եկավ։ Ինչո՞ւ դուր չեկավ, եթե դուր չեկավ։ Ի՞նչն է, որ արագ կարդալով չէինք նկատի ու կկորցնեինք ասելիքի զգալի մասը։ Եվ ամենակարևորը՝ ի՞նչ նշաններից է բաղկացած տեքստը, ինչպե՞ս է «երկխոսում» իրականության, գրական այլ ստեղծագործությունների, աշխարհի հետ։

Այսօրվա բանաստեղծությունը Արամ Թարվերդյանինն է։ Առանց նախօրոք հեղինակի մասին պատմելու։ Ինչո՞ւ։ Որովհետև «դանդաղ ընթերցանությունը» պետք է ավելին պատմի հեղինակի մասին, քան կենսագրական փաստերը։

Սևանը ծով է

Հա ի՞նչ, որ Սևանը ծով չէ և քիչ մ զով,
Հավատա ինձ, սա էլ է լրիվ վզով.
Կարևորը թաց է՝ նամանավանդ խորքերը,
Ու կարգին ջրում է աղմկոտ մտքերը:

Ամառը 7-ից հետո ցուրտ է անտեր
Էս կողմերում լավ է թե հագնել սվիտեր
Ու ափին մի տեղ շշին հագած
Մենակությունից ձևանալ թե Աստված էս – Սվիտերով Աստված:
Հա. ջուրը պաղ է և ցուրտ ամառ,
Բայց ես ափ գնում եմ շշելու համար:
Էնպես որ ինձ մեկ է և լողազգեստ չունեմ,
Սևանը Ծով է, իսկ ես superman

Բայց էստեղ երբեք չեն մտնի մեծ նավերը
Լսու՞մ ես, երբե՛ք, ու չի լսվի սուլոց,
Նավաստիներին տեսնելու հույսով աղջկերքը
Չեն թափվի փողոց,
Չի լինի նավապետը, ոչ էլ նրա բեղ-մորուսը,
Ծովագյուղում կծնվի ով ասես, բայց ոչ Կոլումբոսը,
Եվ ձկնահոտ պանդոկում նավաստիների կռիվը
Չի լինի երբեք.
Սա Սևանն է, ոչ թե Port-Breiveck:

Դիտեք նաև՝

Search