Միշել Ուելբեքը արևմտաեվրոպական, այժմ էլ ապրող լավագույն գրողներից մեկն է, խիստ խնդրահարույց, շատ հակասական մի հեղինակ: Վեպի լուսընծայումը մեծ աղմուկ հարուցեց Ֆրանսիայում: Վեպը կառուցված է երկու սյուների վրա՝ կիսեղբայրներ Բրունոյի և Միշելի: Նրանք անբաժանելի են կյանքում, միաժամանակ շատ խորթ են իրար, անհամատեղելի իրենց աշխարհայացքով, բարոյականությամբ: Ուելբեքը ամենայն մանրամասնությամբ ցույց է տալիս Բրունոյի ցոփ ու զեխ կյանքը, որ բնորոշ է այժմյան արևմուտքին: Բրունոյի կյանքն ավարտվում է մեծ ողբերգությամբ, նա ընկնում է հոգեբուժարան, ուր և կնքում է մահկանացուն…
Ներկայացնում է թարգմանիչ Սերգեյ Մկրտչյանը