«Երկիր Նաիրի» շարքն ամբողջությամբ նվիրված է Եղիշե Չարենցի հանրահայտ վեպին և այն դիտարկում է տարբեր համատեքստերում և տարբեր տեսանկյուններից: Իններորդ թողարկման մեջ հաղորդավար, գրականագետ Թագուհի Ղազարյանը և բանաստեղծ Մարինե Պետրոսյանը վերլուծում են վեպը՝ կենտրոնանալով այն հարցի վրա, թե արդյո՞ք Չարենցը կփոխեր վեպի դրական վերջաբանը, եթե հնարավորություն ունենար տեսնելու Խորհրդային Միության հետագա տարիները:
Գուցե ճիշտ որ՝ միրաժ է Նաիրին, ֆիկցիա, միֆ. ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն… Իսկ նրա փոխարեն — կա այսօր մի երկիր, որ կոչվում է Հայաստան, և այդ հին երկրում ապրել են երեկ և ապրում են այսօր շատ սովորական մարդիկ՝ սովորական մարդու սովորական հատկություններով։ Եվ ուրիշ — ոչինչ։
Եղիշե Չարենց