«Երկիր Նաիրի» շարքն ամբողջությամբ նվիրված է Եղիշե Չարենցի հանրահայտ վեպին և այն դիտարկում է տարբեր համատեքստերում և տարբեր տեսանկյուններից: Յոթերորդ թողարկման մեջ հաղորդավար, գրականագետ Թագուհի Ղազարյանը և գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը վերլուծում են վեպը՝ կենտրոնանալով Մազութի Համոյի կերպարի առանձնահատկությունների, ինչպես նաև մազութիհամոյականության հավաքական երևույթի վրա:
Գուցե ճիշտ որ՝ միրաժ է Նաիրին, ֆիկցիա, միֆ. ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն… Իսկ նրա փոխարեն — կա այսօր մի երկիր, որ կոչվում է Հայաստան, և այդ հին երկրում ապրել են երեկ և ապրում են այսօր շատ սովորական մարդիկ՝ սովորական մարդու սովորական հատկություններով։ Եվ ուրիշ — ոչինչ։
Եղիշե Չարենց