Play Video
Երկիր Նաիրի #4. Թագուհի Ղազարյան | Գրիգ

«Երկիր Նաիրի» շարքն ամբողջությամբ նվիրված է Եղիշե Չարենցի հանրահայտ վեպին և այն դիտարկում է տարբեր համատեքստերում և տարբեր տեսանկյուններից: Չորրորդ հաղորդման մեջ հաղորդավար, գրականագետ Թագուհի Ղազարյանը և արձակագիր, գրականագետ Գրիգը վերլուծում են վեպը գեղարվեստական նորարարության տեսանկյունից՝ առավելապես կենտրոնանալով պատմողի դերի և նշանակության վրա։

Գուցե ճիշտ որ՝ միրաժ է Նաիրին, ֆիկցիա, միֆ. ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն… Իսկ նրա փոխարեն — կա այսօր մի երկիր, որ կոչվում է Հայաստան, և այդ հին երկրում ապրել են երեկ և ապրում են այսօր շատ սովորական մարդիկ՝ սովորական մարդու սովորական հատկություններով։ Եվ ուրիշ — ոչինչ։

Եղիշե Չարենց

Դիտեք նաև՝

Search