Play Video
Կոֆե՞ Կենտրո՞ն #12. Աղասի Թադևոսյան | Նազելի Օհանյան

Ինչպե՞ս կարելի է բնութագրել Երևանի փողոցներում տեղի ունեցող շարժումը, արդյո՞ք այն ժամանակավրեպ չէ, եկեղեցին իրո՞ք պետության գործառույթներ է կատարել մեր պատմության տարբեր շրջափուլերում, թե՞ ոչ, ճշմարտության մասին ընկալումները ի՞նչ փոփոխություն են կրել Վերածննդից հետո, ի՞նչ դեր և նշանակություն ունի աշխարհիկ և կրոնական կյանքերի հստակ տարանջատումը պետության մեջ, այս և այլ հետաքրքիր թեմաների շուրջ են զրուցում Նազելի Օհանյանը և մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը։

Հայաստանում գրեթե ամեն ինչ քննարկվում է սուրճի սեղանի շուրջ: Սրճախմությունն իրականում հանդիպելու, շփվելու, հաղորդակցվելու առիթ է: «Կոֆե՞ Կենտրո՞ն. Նազելիի հետ» հաղորդաշարում տարբեր ոլորտի, մասնագիտության ու ներաշխարհի մարդիկ խոսում են իրենց փորձառությունից ու աշխարհընկալումներից, ինչպես նաև շաբաթվա ընթացքում ամենաշատ շրջանառվող ու քննարկվող թեմաներից:

Նկարահանումն իրականացվել է :Բուն ակումբում:

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search