Կինոօպերատոր Վահագն Տեր-Հակոբյանը պատմում է Կինո Երևան թաղամասի մասին, որտեղ անցել են իր մանկության ու պատանեկության տարիները և որտեղ իր մոտ առաջացել է հետաքրքրություն դեպի կինոաշխարհ։
Վահագնը պատմում է, որ իրենց փողոցի անվանումն էլ տարիների ընթացքում բազում փոփոխությությունների է ենթարկվել․ սկզբում Գավառական փողոցն էր, ապա՝ Հանրապետության, հետո՝ Լենինի, հետո՝ Ալավերդյան, իսկ ներկայումս՝ Մհեր Մկրտչյանի։
Այդ փողոցում են նկարահանվել խորհրդահայ շրջանի մի շարք նշանավոր ֆիլմեր, որոնցից են «Վերածնունդ», «Տղամարդիկ» և «Հայրիկ» ֆիլմերը։
Թաղամասը Երևանի սրտի ամենակոլորիտային և գեղեցիկ անկյուններից է եղել, բայց ցավոք տարիների ընթացքում շատ փոփոխություններ է կրել՝ մասամբ կորցնելով երբեմնի հմայքը։
«Մեր թաղը» հաղորդաշարը նվիրված է Հայաստանի տարբեր քաղաքների թաղերին ու բակերին: Ամեն հաղորդման ընթացքում ճանաչված մարդիկ պատմում են իրենց թաղի, այդտեղ ապրող մարդկանց, նրանց նիստուկացի մասին` վերհանելով մարդու ու միջավայրի կապը և ցուցադրելով քաղաքային միջավայրի փոփոխությունը: Հաղորդման հերոսը ոչ թե մարդն է, այլ այդ մարդու պատմությունը իր թաղի մասին: