🔹Ինչո՞ւ էր Ամիրի Բարաքան գրում. «սև գրականությունը երբեք չի ունեցել Դյուկ Էլինգթոնի կամ Լուի Արմսթրոնգի համարժեքը»։
🔹Ինչո՞ւ է Էլլինգթոնի արվեստի ազդեցության գոտին դուրս եկել զուտ ջազային կամ երաժշտական սահմաններից
🔹Ինչո՞ւ էր նա տասնամյակներ շարունակ համարվում ամենաքննարկվող աֆրոամերիկացի արվեստագետներից մեկը:
Խոսելու ենք Դյուք Էլլինգթոնի «երաժշտական գրականության», «սև երաժշտության ընթերցման», «տոնային զուգահեռների» (ton parallel) և առհասարակ Էլլինգթոնի պոետիզացված երաժշտության և Էլլինգթոն պոետի գաղափարական կոնցեպտի շուրջ, քննարկելու ենք Էլլինգթոնի հարաբերությունները «Հարլեմյան վերածննդի» ներկայացուցիչների, Լենգսթոն Հյուզի, Ալեն Լոքի, ինչպես նաև Ռալֆ Էլիսոնի, Ամիրի Բարաքայի և այլոց հետ:
Շատերը չեն պատկերացնում, բայց ջազի և գրականության մեջ խորը կապ կա. բազմաթիվ գրողներ ոգեշնչվել են ջազով, և բազմաթիվ ջազմեններ եղել են նաև պոետներ, իսկ երբեմն՝ ջազն ու գրականությունն այնքան են սերտաճել, որ դժվար է դրանք տարբերակել:
«Ջազաբանություն» հաղորդաշարում Ռիմա Տիգրանյանը պատմում է այս փոխհարաբերության մասին՝ Հարլեմյան վերածննդից մինչև հիփ-հոփ, բիթնիկներից և Կորտասարից մինչև Բորիս Վիան և Բուլգակով: