2022-23 թվականներին Հայաստանում նշվում էր հայկական կինոյի 100-ամյակը, և այդ առիթով տարբեր միջոցառումներ և տոնակատարություններ են կազմակերպվում։
Այս միջոցառումներին զուգահեռ սակայն հարց է առաջանում, թե ինչու է հայ կինոյի սկզբնավորումը համարվում 1923 թվականը` Հայֆիլմի հիմնադրումը, և որքանով են Հայաստանում տեղի ունեցած միջոցառումներն անդրադարձել Սփյուռքում արտադրված հայկական ֆիլմերին։
«Սփյուռք. քննական անդրադարձներ» հաղորդաշարի հերթական թողարկմանը բանասեր, ֆիլմերի պատմաբան Արծվի Բախչինյանը, ֆիլմերի ուսումնասիրության մասնագետ Զարեհ Արեւշատեանը և Կարէն Ջալլաթեանը զրուցում են այս և այլ թեմաների շուրջ և փորձում պատասխան գտնել «Սփյուռքյան ֆիլմ կա՞, թե՞ չկա» հարցին։
«Սփյուռք. քննական անդրադարձներ» հաղորդաշարը նվիրված է արևմտահայ գրական մշակույթին։ Զրույցները անդրադառնում են վերջին հարյուրամյակի այն զարգացումներին և խնդիրներին, որոնք էական դեր են խաղացել Սփյուռքի բազմատարր, բազմակենտրոն և շարժուն հավաքական կյանքի կերտման մեջ։ Գալուստ Գյուլբենկյան Հիմնարկության Հայկական Համայնքների Բաժանմունքի աջակցությամբ իրականացված շարքը փորձում է հանրամատչելի կերպով ներկայացնել արդի, ժամանակակից, ինչպես նաև նոր-նոր ասպարեզ իջնող արևմտահայ գրողների և մտավորականների փորձառությունն ու վաստակը։